«Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում». ԵԱՀԿ նախագահ

Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունները պետք է շարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում` իրավիճակի լիարժեք կարգավորման համար: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտաքին գործերի նախարար Էդի Ռաման՝  Վիեննայում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 27-րդ նիստի բացմանը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ուրախ եմ, որ ռազմական գործողությունները դադարեցվել են: Համապատասխան պարտավորությունները կատարելու ժամանակն  է: Ես իմ լիակատար աջակցությունն եմ հայտնում բանակցային գործընթացը վերսկսելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո գտնվող նախաձեռնություններին: Առարկայական բանակցությունները պետք է շարունակվեն», - ասել է ԵԱՀԿ նախագահը:

 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.