«Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը ևս վայր է դրել մանդատը

Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Հայկ Ցիրունյանը ևս վայր է դրել ավագանու անդամի իր մանդատը։ Հիշեցնենք, որ ավելի վաղը «Իմ քայլից» հեռացել էին ավագանու անդամներ Արսեն Կարապետյանը, Իզաբելլա Աբգարյանը եւ Մեսրոպ Պապիկյանը։

«Հիմք ընդունելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և 4-րդ մասը՝ դադարեցնել Իմ քայլը կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի ընտրական ցուցակով ընտրված Երևան քաղաքի ավագանու անդամ Հայկ Ցիրունյանի՝ ավագանու անդամի լիազորությունները»,-նշված է Երևանի քաղաքապետարանի կայքում։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.