Էրդողանը կմասնակցի դեկտեմբերի 10-ին Բաքվում կայանալիք զորահանդեսին. «ՌԻԱ Նովոստի»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կժամանի Բաքու՝ մասնակցելու դեկտեմբերի 10-ին նախատեսված զորահանդեսին: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Բաքվի իր դիվանագիտական աղբյուրին:

«Թուրքիայի նախագահը ժամանելու է Բաքու՝ մասնակցելու զորահանդեսին: Զորահանդեսը ծրագրված է անցկացնել դեկտեմբերի 10-ին»,-ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.