Գյումրու Երևանյան խճուղում բախվել են «Mercedes-Benz E» և «BMW X5» մակնիշների ավտոմեքենաները. կա տուժած

Նոյեմբերի 28-ին, ժամը 15:51-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի թիվ 28 հիմնական դպրոցի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 91 հասցեում՝ թիվ 28 հիմնական դպրոցի դիմաց, բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ` Աշոտ Ա., ծնված 1990 թ.) և «BMW X5» (վարորդ՝ Արտյոմ Ղ․, ծնված 1977 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Մարինա Ա.-ն (ծնված 1967 թ.) հոսպիտալացվել է Գյումրու ԲԿ, որտեղ տուժածը ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել։

Փրկարարները հոսանքազրկել են և փակել «Mercedes-Benz E» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.