Երբ մենք պարտվում ենք, միասին ենք, երբ հաղթում ենք, միասին ենք․ մեզ չի մտահոգում, թե ինչ են խոսում դրսում. Զիդան

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Լա լիգայի 11-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղի նախօրեին պատասխանել է լրագրողների հարցերին։ Ֆրանսիացի մասնագետի կարծիքով՝ Իսպանիայի չեմպիոններին վաղը հեշտ հանդիպում չի սպասվում։

«Վաղվա խաղը «Ալավեսի» դեմ մեկ այլ եզրափակիչ է մեզ համար։ Նրանք բարդացնելու են ամեն ինչ մեզ համար։ Վաղը խաղարկվելու է հերթական կարևոր 3 միավորը։

Սա ֆուտբոլ է։ Ֆուտբոլիստները կարող են դժվարություններ ունենալ, ու դա բնական է։ Ամենաբարդ բանը կայունությունը պահելն է։ Երբ մենք պարտվում ենք, մենք միասին ենք, երբ հաղթում ենք, միասին ենք։ Ֆուտբոլիստները գիտեն դա, ու մեզ չի մտահոգում այն, ինչ խոսում են դրսում»,-ասել է Զիդանը։

Ֆրանսիացի մասնագետը խոսել է նաև Սերխիո Ռամոսի առողջական վիճակի մասին․

«Մենք չենք ուզում շտապել Ռամոսի պարագայում։ Չենք ուզում որևէ ռիսկի դիմել։ Մենք ուզում ենք, որ նա վերադառնա, և հույս ունեմ, որ դա կլինի շատ շուտով»,-ասել է Զիդանը։

«Ռեալ Մադրիդ» – «Ալավես» հանդիպումը կկայանա շաբաթ երեկոյան՝ Երևանի ժամանակով 23։55-ին։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.