Թրամփը նախքան պաշտոնը լքելը կարող է ռազմական հարված հասցնել Իրանին. Իսրայելը պաշտպանական ուժերին հանձնարարվել է նախապատրաստվել․ Axios

Վերջին շաբաթներին Իսրայելի պաշտպանության ուժերին հանձնարարվել է նախապատրաստվել ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման վերջին օրերին ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր ռազմական հարվածին, Axios-ին հայտնել են իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաները:

Նշվում է, որ Իսրայելի կառավարությունը երկրի պաշտպանական ուժերին հանձնարարել է նախապատրաստվել ոչ միայն այն տեղեկության պատճառով, որ Թրամփը նախքան պաշտոնը լքելը կարող է Թեհրանին հարվածելու հրաման տալ, այլև այն պատճառով, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները մինչ հունվարի 20-ին Բայդենի երդմնակալությունն ընկած ժամանակահատվածը «գերզգայուն ժամանակահատված» են համարում: Նրանք չեն բացառում, որ  «Իրանն Իսրայելի դեմ կարող է հնարավոր պատասխան գործողություններ սկսել անմիջականորեն, կամ Սիրիայում, Գազայում և Լիբանանում վստահվելի ուժերի միջոցով»։

Անցյալ շաբաթ The New York Times թերթը հաղորդել էր, որ Թրամփն Ազգային անվտանգության թիմի բարձրաստիճան անդամների հետ հանդիպման ժամանակ բարձրացրել է Նաթանզում ուրանի հարստացման իրանական գործարանը թիրախավորելու հնարավորության հարցը։ Իր հերթին, The Times-ը իր աղբյուրներին հղումով գրել էր, որ բարձրաստիճան պաշտոնյաները, ներառյալ՝ փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն, նախազգուշացրել են տարածաշրջանում էսկալացիայի ռիսկերի մասին։

Axios պարբերականը նշում է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը վերջին երկու շաբաթվա ընթացքում երկու անգամ խոսել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերի հետ՝ «քննարկելով Իրանի հետ կապված մի շարք հարցեր»։ 

Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները պարբերականին նաև հաղորդել են, որ ակնկալում են, որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի ցանկացած հարվածից առաջ Իսրայելը նախնական ծանուցում կստանա: Բայց նրանք մտահոգ են, որ դա բավարար չի լինի լիարժեք նախապատրաստման համար, ուստի հնարավոր համարելով այդ սցենարը, պաշտպանության ուժերին կարգադրել են նախապատրաստվել։

Հիշեցնենք, որ Իրանի պաշտպանության նախկին նախարար Հոսեյն Դեհգանը AP-ին անցյալ շաբաթ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի ռազմական հարվածը Իրանին կարող է Մերձավոր Արևելքում «լայնածավալ պատերազմ» հրահրել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.