«Շատ հարցերում Ռուսաստանի շնորհիվ կասեցվել է պատերազմը, մարդիկ այնտեղ այլևս չեն զոհվում». Լուկաշենկոն դրական է գնահատել ԼՂ-ում ՌԴ-ի գործողությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենոկոն ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիման ընթացքում դրական է գնահատել Լեռնային Ղարաբաղում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարության կարգավորման գործում Ռուսաստանի ունեցած դերն ու ձեռնարկած գործողությունները, գրում է lenta.ru կայքը: 

«Շատ կցանկանայի շնորհավորել Ձեզ Կովկասում կատարվածի համար: Կեցցե՛ք: Պարզ է, որ առանց ծախսերի չի լինի, քննադատությունն էլ կլինի ու կլինի: Սակայն շատ դրական ու լավ նշան է այն, որ շատ հարցերում Ռուսաստանի շնորհիվ կասեցվել է պատերազմը, այն, որ այնտեղ մարդիկ չեն մահանում, այն, որ չնայած դեռ նոր, սակայն սկսել եք Կովկասում հարաբերությունների կայունցաման երկար ճանապարհը»,- նշել է Լուկաշենկոն՝ մեկնաբանելով տարածաշրջանում պատերազմի դադարեցումը: 

Բելառուսի առաջնորդը հավելել է նաև, որ իր երկիրը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում հենց նման դիրքորոշման է հարում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.