«Մոսկվան և Մինսկն ունեն Միութենական պետություն և կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից». Լավրով

Մոսկվան և Մինսկը կկարողանան պաշտպանվել Արևմուտքի միջամտությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցություններից հետո, փոխանցում է ria.ru-ն։

«Մենք հանգիստ ենք վերաբերվում Արևմուտքի միջամտելու փորձերին, մենք ունենք Միութենական պետություն և կարող ենք պաշտպանել մեր անկախությունը»,-ասել է Լավրովը:

Նա ընդգծել է, որ դա երկու երկրների նախագահների և կառավարությունների ընդհանուր դիրքորոշումն է։

Ռուս նախարարը Մինսկ է ժամանել չորեքշաբթի երեկոյան՝ Ռուսաստանի և Բելառուսի ԱԳՆ գործընկերների համատեղ նիստին մասնակցելու համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.