Լուկաշենկոն հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ դիմակայել ԱՄՆ-ին

Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի հետ համատեղ հաղթահարել ժամանակակից աշխարհում առկա խնդիրները, սկսած կորոնավիրուսի համաճարակից մինչև ԱՄՆ-ի «միանձնյա գերակայության» հավակնություններ:

Այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Մինսկում տեղի ունեցած հանդիպման շրջանակներում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» պարբերականը:

«Դուք գիտեք, որ աշխարհում այսօր շատ են մարտահրավերները և դուք պետք է իմանաք, որ Ռուսաստանի ցանկության դեպքում Բելառուսը պատրաստ է Ռուսաստանի կողքին անցնել իր ճանապարհը` հաղթահարելու համար այդ խնդիրները՝  սկսած համավարակից մինչև տարբեր տեակի պահանջներ, առաջին հերթին ԱՄՆ-ի կողմից աշխարհում միանձնյա գերակայությանը վերաբերող հավակնությունները»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը ընդգծել է, որ Մինսկում այդ «միանձնյա գերակայությունը» երբեք չեն ողջունել և չեն ողջունի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.