Հասան Ռոհանին բացել է երկրի հարավարևմուտքում կառուցված խոշոր նավթաքիմիական գործարանը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մասնակցել է Lordegan Petrochemical Company նավթաքիմիական գործարանի բացմանը երկրի հարավարևեմտյան Չահարմալ և Բախտիարի նահանգի Լորդեղան քաղաքում:

Ինչպես հայտնում է «Թանսիմ» գործակալությունը, խոշոր նավթաքիմիական գործարան ամիակի բաժանմունքը կարող է տարեկան 677 000 տոննա ամիակ արտադրել, կարբամիդի (միզանյութ) բաժանմունքն ունի տարեկան 1075 տոննայի արտադրության հնարավորություն:

Երկու բաժիններում միասին 800 մլն դոլարի ներդրում է կատարվել: Գործարանի կառուցմամբ ուղղակիորեն աշխատանքով է ապահովվել մոտ 2800 մարդ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.