Պեսկովը հերքել է ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի ավելացման վերաբերյալ տեղեկությունը

Կրեմլում սխալ են համարել ստեղծված տպավորությունն առ այն, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությանը տրամադրված ուժերն ընդլայնվել են. ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ անհրաժեշտ է տարանջատել ռազմական խաղաղապահների և այնտեղ ստեղծված մարդասիրական կենտրոնի աշխատանքները, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ոչ, դա սխալ տպավորություն է»,- հայտարարել է Պեսկովը՝ ի պատասխան լրագրողներից մեկի խնդրանքին՝ պարզաբանել՝ արդյոք Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելությունն ավելի է ընդլայնվել, քան ավելի վաղ հայտարարվել էր: 

Կրեմլի ներկայացուցիչը նաև հիշեցրել է անմիջապես խաղաղապահների և այնտեղ ստեղծված հումանիտար արձագանքի միջգերատեսչական կենտրոնի իրականացրած աշխատանքների տարբերության մասին. 

«Մի կողմից պետք չէ դրանք ամբողջովին առանձնացնել, բայց պետք չէ նաև հակամարտող կողմերի շփման գծի երկայնքով կանգնած մեր ռազմական խաղաղապահներին խառնել հումանիտար կենտրոնի հետ: Այնտեղ բացված և գործող համատեղ մարդասիրական կենտրոնն իր «շրջանառությունն» է հավաքում»,- նշել է Պեսկովը և պարզաբանել, որ այդ կենտրոնը գործում է պատերազմի հետևանքով ավելի խորացած խնդիրների լուծման ուղղությամբ: 

Պեսկովը նաև պատասխանել է նախօրեին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ Պուտինի ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ խոսակցությունների ընթացքում քննարկվել են պայմանավորվածությունների ընթացքին, ինչպես նաև վերահսկողության համատեղ կենտրոնի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին վերաբերող հարցեր: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.