Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է, սա ոչ թե պարտություն է, այլ ջախջախում. Հրանտ Բագրատյանը նշեց պատերազմում կրած պարտությանը նպաստած քաղաքական սխալները

Ինչպե՞ս եղավ, որ 26 տարի առաջ լինելով շատ ավելի հետ Ադրբեջանից,  հաղթեցինք պատերազմում, իսկ հիմա հանկարծ ոչ թե պարտվում ենք, այլ ջախջախվում: Այս մասին հրավիրված ասուլիսին հարց բարձրացրեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

 

Նա երեք խումբ պատճառներ՝ քաղաքական, ռազմատեխնիկական և կազմակերպչական, ներկայացրեց, թե որոնք էին մեր պարտության պատճառները:

«Մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ջարդված է: ես գաղտնիք չեմ ասում, ադրբեջանցիք հաշվում են իրենց տարածքում մնացած մեր տեխնիկան: Հիմա ես հասկանում եմ՝ մեր ապուշ օպոնենտները կսկսեն քննադատել, թե տվյալներ եմ ասում. բանակը չկա, դա պարտություն չէ, դա ջախջախում է: Ոնց եղավ սենց խայտառակ բան՝ 3 խումբ պատճառ կա»,- ասաց նա և նախ թվեց քաղաքական պատճառները:

 

Նրա խոսքով՝ քաղաքական խմբի պատճառների առաջին ենթակետը այն էր, որ Հայաստանը չի ճանաչում ԼՂՀ անկախությունը: «Դա սխալ էր, սեպտեմբերի 27-ին, երբ պատերազմը սկսեց, երկու ժամ հետո կոչ արեցի՝ անմիջապես ճանաչել ԼՂՀ-ն, որ ձեզ օգնեն, չարեց: Հիմա էլ այդ այլանդակություններն անելուց հետո էլ Նիկոլի համարձակությունը չի հերիքում ճանաչել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց նա:

Ըստ Բագրատյանի՝ քաղաքական երկրորդ սխալը հակառուսականությունն էր: «Մենք ինչքան էլ սիրենք, չսիրենք, պետք է մնանք պռոռուսկան ծիրի մեջ, հասկացեք սա, այս տարածաշրջանում մենք կամ թուրքերի հետ պետք է լինենք, կամ ռուսների:

Երրորդ ստրատեգիական սխալը Իրանին նեղացնելն էր այն աստիճանի, որ Իրանը չուզենար բեռներ տեղափոխել պատերազմի շրջանում: Այնպես, ինչպես մենք ենք Իրանին նեղացրել, ոչ ոք չի նեղացրել: Չորրորդ ստարտեգիական սխալը Վրաստանի հետ հարաբերությունները փչացնելն էր, 5-րդ սխալը՝ Չինաստանին ընդհանրապես ապտակելն էր՝ Տիգրան Ավինյանի մակարդակով, իհարկե, Փաշինյանի հրամանով: Ռեգուլյար Հայաստանն ապտակում էր Չինաստանին: Այն Չինաստանին, որն ասում էր՝ ունեմ ույղուրների հետ պրոբլեմներ, ես հակաթուրքական պետություն եմ»,- ասաց նա:

Բագրատյանը օրինակ բերեց հակաչինական ալյանսին միանալը, որտեղ հարցը միայն մեկն է՝ ինչպես պաշտպանել Չինաստանում բնակվող ույղուրների իրավունքները: «Վերջապես քաղաքական մյուս սխալը. լավ է, որ Ջասթին Թրյուդոյի հետ կարող եք Հայաստանի դրոշի գույներով նասկի հագնել, բայց Թրյուդոն մի փամփուշտ չտվեց, երբ կռիվ էր, թող տար, թող Մերկելը տար: Մենք գոհ ենք ֆրանսիական պետությունից, նրա ղեկավարից, որը մարդկայնություն ցուցաբերեց, բայց արևմտյան եվրոպան դաշինքի մեջ է ԱՄՆ-ի հետ: Եվ վերջպես Բրիտանիան. ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում քննարկումը ձախողու է Բրիտանիան, որն ընդամենը մարդկանց կոտորածը դադարեցնելու մասին էր»,- ասաց Հրանտ Բագրատյանը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.