Լավրովը հայտարարել է Իրաքում ՌԴ նավթընկերությունների կողմից 13 մլրդ դոլարի ներդրումների մասին

Ռուսաստանյան նավթընկերություններն Իրաքում շուրջ 13 մլրդ դոլար են ներդրել: Այդ մասին հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ինչ վերաբերում Է Էներգետիկային, ապա Ռուսաստանի խոշորագույն ընկերություններն Իրաքում աշխատում են իրենց գործընկերների հետ: Դա և՛ ԼՈւԿՕՅԼ-ն Է, և՛ «Ռոսնեֆտ»-ը, և՛ «Գազպրոմ նեֆտ»-ը, և՛ «Բիշնեֆտ»-ը:

Չորսը միասին ավելի քան 13 մլրդ դոլար են ներդրել Իրաքի տնտեսության մեջ»,-ասել Է Լավրովը՝ հանդես գալով նոյեմբերի 25-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում՝ ամփոփելով Իրաքի իր պաշտոնակից Ֆուադ Հուսեյնի հետ բանակցությունների արդյունքները:

Նախարարի խոսքով՝ «և՛ ռուսաստանյան, և՛ իրաքցի գործարարների միջև առկա են այդ համագործակցությունը շարունակելու պլաններ»:

Նա նաև հայտարարել Է, որ Մոսկվան պատրաստ Է բավարարել ռազմատեխնիկական ոլորտում Բաղդադի բոլոր պահանջները: Լավրովի խոսքով՝ «ՌԴ-ն ավանդաբար խաղացել  և շարունակում Է շատ կարևոր, նշանակալի դեղ խաղալ Իրաքի պաշտպանունակության, բանակի զինման և անվտանգության ուժերի ապահովման գործում, այդ թվում՝ ահաբեկչական սպառնալիքների համատեքստում»:

Լավրովը նշել Է, որ տեսանելի ապագայում ծրագրվում Է Իրաքի պաշտպանության նախարարի այցը ՌԴ:

«Վստահ եմ, որ այնտեղ այդ հարցերն առավելագույն չափով կոնկրետ և առարկայորեն կքննարկվեն»,-ասել Է Ռուսաստանի ԱԳ նախարարը:

Իր կողմից Հուսեյնը հայտարարել Է ՕՊԷԿ+ի շրջանակներում Իրաքի և Ռուսաստանի լավ համակարգման մասին:

«Մեր երկրների միջև լավ դրական համակարգում Է իրականացվում, ինչը միայն մեծացնում Է այդ ձևաչափի արդյունավետությունը»,-ընդգծել Է Իրաքի ԱԳ նախարարը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.