«Իրադրությունը չափազանց լուրջ Է». Ճապոնիան բողոք Է հայտնել Չինաստանին վիճելի կղզիների հետ կապված իրադրության պատճառով

Ճապոնական կողմը նոյեմբերի 25-ին բողոք Է հայտնել Չինաստանին Արևելաչինական ծովի վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի նավերի գործունեության առնչությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել Է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:

«Իրադրությունը չափազանց լուրջ Է»,-ասել Է նա Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ կայացած հանդիպումից հետո, որը նոյեմբերի 24-ին Տոկիո Էր ժամանել երկօրյա այցով:

Ճապոնիան վիճելի կղզի Է համարում Սենկակուն, Չինաստանը՝ Դյաոյույդաոն: Առափնյա պահպանության չինական նավերն ակտիվացրել են իրենց գործունեությունը կղզու շուրջ, չնայած ճապոնական իշխանությունների բողոքներին և նախազգուշացումներին: Նոյեմբերի 24-ին Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոսիմիցու Մոտեգին և Վան Ին պայմանավորվել են՝ չսաստկացնել կղզիների շուրջ առկա լարվածությունը:

Նրանք նաև համաձայնել են վերսկսել երկու երկրների միջեւ գործարար ուղեւորությունները «Բիզնես-թրեք» ծրագրի շրջանակներում, որը թույլ Է տալիս սահմանափակ գործունեությամբ զբաղվել կարանտինի 14-օրյա ժամանակաշրջանում: Սպասվում Է, որ նոյեմբերի 25-ին Վան Ին հանդիպում կունենա Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգայի հետ, որից հետո պետք Է այցով ուղևորվի Սեուլ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.