Հունվարին, երբ գնվեց ՍՈւ-30 ինքնաթիռ, ես չհասկացա դրա իմաստը, ՍՈւ-30-ը կործանիչ է, իսկ մենք պետք է պաշտպանվեինք, ինչ է՝ ուզում էինք Բաքվին խփե՞լ. Հրանտ Բագրատյան

Մենք պատերազմում հիմնականում պարտվել ենք ԱԹՍ-ների պատճառով, հիմնականում մեզ կորուստներ են պատճառել «բայրաքթարները»: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով պատերազմում կրած պարտության ռազմատեխնիկական սխալներին:

 

«Հունվարին, երբ գնվեց ՍՈւ-30 ինքնաթիռ, ես չհասկացա՝ այս մարդիկ դա ինչի՞ համար են գնում, Սու-30-ը կործանիչ է, 30-ից 40 մլն արժողությամբ, որի թիվն էլ չեն ասում, բայց մենք կործանելու բան չունեինք, պետք է պաշտպանվեինք, կարո՞ղ է ուզում էինք գնալ Բաքուն խփեինք: Բացի այդ ՍՈւ-30 պետք է տաս հատ գնել, որ իրենք իրենց կարողանան պաշտպանել, որ F-16-ը չխփի ՍՈւ-30-ին, սա հարձակողական զենք է: Ինձ ձեռ էին առնում, որ ես բողոքում էի, ասում էի՝ սա անընդունելի է: Այո, պատերազմի ժամանակ պանիկա չպետք է ստեղծել, բայց ճշմարտությունը պետք է ասել: 140 մլն-ը բավական էր առնվազն 7 հատ «ՏՈՐ» գնելու համար»,- շեշտեց Բագրատյանը:

Հաջորդ սխալի մասին խոսելիս Բագրատյանն ասաց՝ մարտին սկսում են բանակցել «բայրաքթար» գնելու վերաբերյալ. «Ասում եմ՝՞ էս ինչ եք անում, չի կարելի, ինձ սկսում են մեղադրել թուրքերի կողմից լինելու մեջ: Հաջորդ սխալը՝ չգիտես ինչու ում խելքով ստեղծվում է կենտրոնացված ՀՕՊ, փոխանակ ընդհակառակը՝ ցրենք, մենք մի հատ կենտրոն ենք ստեղծում, և այդ կենտրոնացված ՀՕՊ-ը պատերազմը սկսելուց հետո ամսի 27-ին ժամը 7:30 ոչնչացված էր արդեն Շուշիում»,- ասաց նա:

 

Բագրատյանի խոսքով՝ ամբողջ Ղարաբաղում ունեինք ընդամենը ՏՕՌ 7 դիվիզիոն, սակայն պետք էր 30 հատ: «Ու ես ասում էի՝ ուշքի եկեք, պատերազմ է սկսելու 5-6 ամիս հետո, բայց պատերազմը սկսեց զգուշացնելուցս երեք ամիս հետո, այսքանից հետո չկախե՞ս նման ղեկավարությանը»,- ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.