Դոնբասում պատրաստվում են արցախյան պատերազմի որոշ դրվագների ներառմամբ թուրք-ուկրաինական հարվածին. Независимая Газета

Չճանաչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական ոստիկանության աղբյուրները ռուսական «Независимая Газета»-ին հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո Անկարան ռազմական խորհրդականներին ուղարկում է Ուկրաինա:

Տեղեկության համաձայն, թուրքական գեներալիտետն ուկրաինական գլխավոր շտաբի հետ իբր գործողություններ է ծրագրում Կիևի վերահսկողության տակ վերադձնելու համար Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովդրական հանրապետություններն ու անգամ Ղրիմը:

Թերևս դա կլինի 2 գործողություն, դրանք կարող են միաժամանակ չսկսվել և տեղի կունենան հետախուզական ռեժիմով: Միևնույն ժամանակ, ենթադրվում է, որ «հակառակորդի թիկունքում» ղարաբաղյան պատերազմի սցենարի համաձայն՝ կօգտագործվեն Bayraktar TB2 անօդաչու սարքեր, որոնք գնվում են Թուրքիայից: Այնուամենայնիվ, այս սցենարը Կիևում փոփոխությունների են ենթարկել, նշում են աղբյուրները:

Երկրի հարավ-արևելքում իր թշնամիների դեմ հետագա գործողություններում ուկրաինական բանակը, բացի թուրքական անօդաչու սարքերից, նախատեսում է օգտագործել նաև պարտիզանների և դիվերսանտների` Կիևին համակրող տեղի թաթարների և ուկրաինացիների շարքերից: Ռազմական գործողություններին կարող են ներգրավվել նաև Սիրիայից վարձկաններ, որոնք մասնակցություն են ունեցել նաև Ղարաբաղյան պատերազմում:

Նման ծրագրերի անուղղակի հաստատումը վերջերս Ուկրաինայի ռազմավարական արդյունաբերության գծով փոխվարչապետ Օլեգ Ուրուսկիի հակամարտության գոտի կատարած այցն է: Նա իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ իր ուղևորության ընթացքում «Գլխավոր շտաբի ղեկավարության, բրիգադների և գումարտակների հրամանատարների և հրամանատարի տեղակալների հետ քննարկել է գործողությունների տարածքում առկա իրավիճակը, զորքերի տեխնիկական հագեցվածությունը, զենքի և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված մոդելների  շահագործման արդյունքները»:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.