Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճան Նիկոլի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը․ Բաբկեն Հարությունյան

«Հայրենիք» կուսակցության  անդամ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Պարզվում է՝ ինձ ապօրինի ձերբակալելուց հետո իմ տանը խուզարկության սանկցիա տված այսպես կոչված դատավոր Կարեն Ֆարխոյանը նույնանման սանկցիաներ է դակել նաև սրբապիղծ դավաճանի դեմ պայքարող մյուս գործիչների դեմ։

Փորձեցի հետաքրքրվել, թե ով է Նիկոլի կամակատար դատավորը։ Պարզվեց՝ ժամանակին քաղաքում նորմալ հեղինակություն է ունեցել, ինքն ու եղբայրը հարգված մարդիկ են եղել։ Իրենք քաղաքում հարգանք են ունեցել, երբ Նիկոլը դեռ Իջևանի չոլերում է եղել։ Ու մարդիկ, որոնք հիասթափված պատմում էին Ֆարխոյան եղբայրներից, անկեղծ հարցադրում էին անում՝ ինչը կարող էր ստիպել քաղաքի երբեմնի հարգված մարդկանց դառնալ հայրենիք հանձնած Նիկոլի կամակատարը։

Ես էլ չեմ գտնում այդ հարցի պատասխանը։ Եթե առաջ Նիկոլին ծառայելը անձնական նախասիրության հարց էր, հիմա Նիկոլին չծառայելը տղամարդկային արժանապատվության հարց է, որովհետև Նիկոլը հայրենիք հանձնած դավաճան է։ Իսկ դավաճան սրբապիղծին ծառայող յուրաքանչյուր ոք՝ ավելի բեթար տականք։ Դատավոր Ֆարխոյանը վերջացած մարդ է, որովհետև դավաճանի քաղաքական հրահանգները դակելով՝ նպաստել է հայրենիքի հանձնմանը»։
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.