Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմում պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական «բազարների» թեման չէր շարունակի. Անի Սամսոնյան

Այս իշխանությունը դասեր չի քաղել նույնիսկ պատերազմի պարտությունից, հակառակ դեպքում՝ ներքաղաքական բազարների թեման չէր շարունակի: Այս մասին լրագրողների զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու Ազգային ժողովի խորհրդի նիստի որոշմանը:

«Երբ մենք ասում էին ԱԺ եկեք, քվորում ապահովեք, քննարկենք փաստաթուղթը, չէին գալիս, բայց մարդիկ պատրաստ են գնալ և քվորում ապահովել մի նիստում, որտեղ քվեարկվում է  Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցը»,-ասաց Անի Սամսոնյանը և նկատեց, որ իշխանության կողմից միասնականության կոչերը դատարկ խոսքեր են:

Ինչ վերաբերում է իշխանափոխության պահանջով մարդկանց փողոց դուրս գալուն, ապա Անի Սամսոնյանն ասաց.«Երկրում սոցիալ-տնտեսական ծանր դրություն է, մարդիկ հիասթափված են, հավես չունեն և որքան կարող են դուրս գալ և պահանջել իշխանության հրաժարականը, բացի այդ կան զինված խմբեր, մարդիկ վախնշենում են դուրս գալ, սա այլևս այն անվտանգ Հայաստանը չէ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.