Վրաստանի նախագահը հույս ունի, որ խորհրդարանը կլինի բազմակուսակցական

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մասնակցել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին:

Կառավարության ղեկավարը ձայնը տվել է Մտացմինդա մայրաքաղաքային շրջանի ընտրատեղամասում:

«Ես քվեարկել եմ տասներորդ գումարման խորհրդարանի կոմպլեկտացիայի օգտին: Ես, ինչպես նաեւ ամբողջ Վրաստանը, մեծ հույս ունենք, որ սա կլինի արդյունավետ եւ գործարար խորհրդարան, բազմակուսակցական: Դա այն է, ինչը որոշել է Վրաստանի ընտրողը՝ քվեարկելով ինը կուսակցության օգտին: Ես կարծում եմ, որ բոլորը պետք է հարգեն ընտրողներին ու նրանց ցանկությունը: Այս խորհրդարանը լինելու է շատ կարեւոր, եւ նրա գործունեությունն սկսվելու է շատ շուտով, քանի որ մենք պետք է ընդունենք բյուջե, որն այս ձմռանը, ելնելով համավարակից եւ սոցիալ-տնտեսական ճգնաժամից, լինելու է շատ կարեւոր: Եվ ես դժվար եմ պատկերացնում, որ այս բյուջեն կընդունվի այնպես, որպեսզի մասնակցեն ոչ բոլորը (կուսակցությունները)»,-հայտարարել է Զուրաբիշվիլին:

 

Իր քաղաքացիական պարտքն է նաեւ կատարել Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն, հաղորդել է Sputnik Գրուզիա-ն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.