Վլադիմիր Պուտինը, նախագահ լինելով, չի կարող ընդգրկվել կամավորների շարքում, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստանում․ Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երկրի ղեկավար լինելով, չի կարող ընդգրկվել կամավորների շարքում, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են ստանում՝ չսպասելով դեղամիջոցի փորձարկումների ավարտին:

ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մեզ մոտ դեռ չի սկսվել մասշտաբային պատվաստումը: Եվ որպես կամավոր, իհարկե, երկրի ղեկավարը չի կարող մասնակցել պատվաստմանը»,- պարզաբանել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչու Պուտինը մինչ օր չի պատվաստվել:

Նրա խոսքով՝ նախագահը չի կարող «օգտագործել չարտոնագրված պատվաստանյութ»։

Համավարակի սկզբից ի վեր Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2,138,828 դեպք, որից 24,326-ը՝ վերջին մեկ օրում: Վերջին 24 ժամում արձանագրվել է հիվանդությունից մահվան 491 դեպք՝ մահացության ընդհանուր ցուցանիշը հասցնելով՝ 37,031-ի:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.