Նևադայում և Փենսիլվանիայում քվեարկության արդյունքներով հաղթել է Ջո Բայդենը

ԱՄՆ Նևադա նահանգի Գերագույն դատարանը երեքշաբթի պաշտոնապես հաստատել է նախագահական ընտրությունների արդյունքները տվյալ նահանգում: Ինչպես հաղորդում է Associated Press գործակալությունը հաղթանակ է տարել դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը:

Նևադայում հաղթանակի արդյունքում գործիչն ընտրիչների 6 ձայն կստանա:

Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ Փենսիլվանիա նահանգի իշխանությունները ևս հրապարակել են նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն հաղթանակն անցել է դեմոկրատ գործչին:

Համապատասխան հայտարարությունն իր թվիթերյան էջում հրապարակել է Փենսիլվանիայի նահանգապետ Թոմ Վուլֆը: Նահանգում հաղթանակն ապահովում է ընտրիչների 20 ձայն:

Նևադայում Բայդենը ստացել է ընտրողների ձայների 50,06 տոկոսը, իսկ գործող նախագահ Դոնալդ Թրամփը՝ 47,67: Նշվում է, որ Բայդենը Թրամփից առաջ է անցել ավելի քան 33,5 հազար ձայնով:

Փենսիլվանիայում ձայների տարբերությունը կազմել է ավելի քան 80 000: Բայդենի օգտին քվեարկել է ընտրողների 50 տոկոսը, իսկ Թրամփի օգտին՝ 48,8:

Համընդհանուր ընտրություններն ԱՄՆ-ում կայացել են նոյեմբերի 3-ին: Ըստ ամերիկյան լրատվամիջոցների հրապարակած նախնական տվյալների՝ Բայդենը ստացել է հաղթանակի համար անհրաժեշտ 270 ձայնն ընտրիչներից: Ընտրությունների արդյունքով կընտրվեն նաև փոխնախագահը, Սենատի 435 անդամներ, Ներկյացուցիչների պալատի 35 անդամներ, 13 նահանգապետեր, ՏԻՄ ներկայացուցիչներ:

Նահանգների իշխանությունները պարտավորվել էին մինչև նոյեմբերի 23-ն ավարտել փոստով ստացված քվեաթերթիկների հաշվարկը: Մինչև դեկտեմբերի 12-ը պետք է հրապարակվեն բոլոր նահանգների վերջնական արդյունքները: Նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա 2021 թվականի հունվարի 20-ին:  

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.