Իրանի նավատորմը կհամալրվի նոր ականակիր նավով. պաշտպանության նախարար

Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հայտարարել է, որ երկրի նավատորմը մոտ ապագայում կհամալրվի սեփական արտադրության ականակիր նավով, որն ստացել է «Դենա» անվանումը:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Հաթամիի խոսքով՝ նոր ականակիրը նախագծվել և արտադրվել է իրանցի փորձագետների կողմից:

««Դենան» սարքավորումներով համալրվածության և կատարողականության առումով ավելի առաջադեմ է, քան նույն սերնդի այլ ականակիրներ»,- հավելել է իրանցի նախարարը:

Իրանցի պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ Իրանը հաստատակամ է իր ռազմական կարողություններն ուժեղացնելու հարցում, այդ թվում և իր հրթիռային հզորությունը: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.