Իրանի գերագույն ղեկավարը ամերիկյան պատժամիջոցներից ձերբազատվելու երկու ուղի է նշել

Իրանի գերագույն ղեկավար Ալի Խամենեին ամերիկյան պատժամիջոցներից ազատվելու երկու ուղի է մատնանշել, որոնցից մեկը ինչ-որ ժամանակ չի աշխատել, իսկ մյուսը դժվարին կլինի:

Նրա խոսքով, դրանք են՝ «պատժամիջոցներն ապարդյուն դարձնելը դրանք հաղթահարելով», ինչպես նաեւ՝ «պատժամիջոցները հանելը»:

«Մեկ անգամ մենք արդեն փորձել ենք պատժամիջոցները հանելու ուղին եւ անցկացրել ենք բազմամյա բանակցություններ, սակայն արդյունքների չենք հասել»,-ասել է Խոմեյնին՝ հանդես գալով իշխանության երեք ճյուղերի ղեկավարների մասնակցությամբ կայացած նիստի ընթացքում:

 
Խոսելով պատժամիջոցների հաղթահարման եւ դրանց ազդեցության չեզոքացման հետ կապված տարբերակի մասին՝ Իրանի ղեկավարը նշել է, որ «սկզբում այդ ուղին կարող է դժվարին լինել, սակայն կունենա դրական ելք», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.