«Ինչո՞ւ են պատերազմից հետո Հայաստան տեղափոխված զինվորներին հետ տանում Քարվաճառ». զինվորի հարազատ

«Արցախում ծառայության անցած և պատերազմի ավարտից հետո Հայաստան տեղափոխված ժամկետային զինծառայողներին կրկին տեղափոխում են Արցախ»,- 168.am-ի հետ զրույցում անհանգստություն հայտնելով ասաց զինծառայողներից մեկի հարազատը, ում անունը իր իսկ խնդրանքով չենք նշում:

Նրա փոխանցմամբ՝ Հայաստան տեղափոխված ժամկետային զինծառայողներն այս պահին Լուսակերտի զորամասում են և ամեն պահ սպասում են հրամանի, որ ետ վերդառնան Արցախ:

 

«Արցախի տարբեր զորամասերից թվով 116 զինծառայող 12-13 օր առաջ՝ հրադադարի հաստատումից հետո, տեղափոխվել են Հայաստան՝ Լուսակերտ: Միայն Ջաբրայիլի զորամասից 27 զինծառայող կա: Նախնական տվյալներով՝ ուզում են տանեն Քարվաճառ: Հիմա այս 116 զինծառայողից 23-ին արձակուրդ են տվել 10 օրով, ով մեջք ունի, թափ ունի՝ տարել են տուն…: Տերովին տերը տարավ, անտերին՝ գելը տարավ․․․»,- ասաց մեր զրուցակիցը:

Քաղաքացու փոխանցմամբ՝ բացի նշված 23 զինծառայողներից, որոնց արձակուրդ են տրամադրել, մյուս՝ թվով 93 զինծառայողները ամենաուշը վաղը տեղափոխվելու են Արցախ, ևինչպես իրեն են փոխանցել, հետագա ծառայությունն այնտեղ շարունակելու համար:

Զինծառայողի հարազատը մտահոգություն հայտնեց, որ տղաներն այս պահին հոգեբանական այնպիսի վիճակում են, որ սխալ է նրանց կրկին տեղափոխել Արցախ: Նա հույս հայտնեց, որ պատկան մարմինները կմիջամտեն գործընթացին:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.