Հնդկաստանը փորձարկել է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակը

Հնդկաստանը նոյեմբերի 24-ին Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Times of India հրտարակությունը՝ վկայակոչելով Հնդկաստանի պաշտպանության նախարարությանը:

«Հնդկաստանն այսօր անցկացրել Է «Բրամոս» գերձայնային թևավոր հրթիռի վերգետնյա տարբերակի փորձնական արձակումը՝ Անդամանյան եւ Նիկոբարյան կղզիների տարածքից: Հրթիռի նշանակետը գտնվում Է ուրիշ կղզում»,-հայտնել Է հրատարակության զրուցակիցը:

Նա նշել Է, որ «Բրամոս» հրթիռի հարվածի հեռավորությունն այժմ ավելացել Է մինչև ավելի քան 400 կիլոմետր:

Նշվում Է, որ այս շաբաթ Հնդկաստանի բանակը պլանավորում Է անցկացնել «Բրամոս» հրթիռի արձակում նավից կամ ինքնաթիռից: Ռուս-հնդկական «ԲրաՄոս» ձեռնարկությունը ստեղծվել Է 1998 թվականին եւ անվանվել Է Բրահմափութրա գետի և Մոսկվայի պատվին: Արտադրում Է համանուն թևավոր հրթիռներ, ինչպես նաև արձակման կայանքներ, հրթիռների կառավարման համակարգեր, սարքավորում Է պահեստարաններ, պատասխանատու Է անձնակազմերի ուսուցման, հրթիռների վերանորոգման և արդիականացման համար:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.