Վաշինգտոնի ներկայիս վարչախումբը մինչև իշխանության ղեկին լինելու վերջին օրը շարունակելու է Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրել. Պետդեպի ներկայացուցիչ

Վաշինգտոնի ներկայիս վարչախումբը մինչև իշխանության ղեկին լինելու վերջին օրը շարունակելու է իրականացնել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականություն: Այս մասին, ТАСС-ի հաղորդմամբ, լրագրողներին հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը: Կիրակի տեղի ունեցած ճեպազրույցի սղագրությունը հրապարակվել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք Վաշինգտոնը դիտարկում է Իրանի նկատմամբ ռազմական ուժի կիրառման հնարավորություն: Պետդեպի աշխատակիցն այս հարցին հստակ պատասխան չի տվել, սակայն հիշեցրել է, որ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն ավելի վաղ The Jerusalem Post թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ «բոլոր տարբերակները մնում են օրակարգում»:

«Աշխատակազմը մի քանի տարի շարունակ կենտրոնացած է եղել Իրանի նկատմամբ առավելագույն ճնշում գործադրելու ուղղությամբ, ինչը անհավանական հաջողություն է գրանցել ռեժիմին միլիարդավոր դոլարների եկամուտից զրկելու առումով…»,- ասել է Պետդեպի ներկայացուցիչը:

«Ամերիկացի ժողովուրդն է ընտրել այս վարչախմբին, և այն կշարունակի իր քաղաքականությունը, քանի դեռ գտնվում է իշխանության ղեկին: Սա այն ամենն է, ինչ կարող եմ ասել առավելագույն ճնշման մասին»,- հավելել է նա: 
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.