Մոսկվայում 10-ամյա տղան 5 օր շարունակ միայնակ փակված է մնացել բնակարանում

Մոսկվայի արևմտյան հատվածի բնակարաններից մեկում 10-ամյա տղան 5 օր մենակ է մնացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով մայրաքաղաքային վերահսկիչ գերատեսչության մամուլի ծառայությանը:

Ինչպես հայտնել են գերատեսչությունից, երեխային փակված բնակարանում հայտնաբերել են նոյեմբերի 22-ին: Ներկա պահին փնտրում են երեխայի մորը, որն այս օրերին չի երևացել տանը:

Երեխան գտնվում է բուժհաստատությունում: Նրա կյանքին և առողջությանը ոչինչ չի սպառնում:

Շրջանային դատախազությանը հանձնարարվել է ստուգում իրականացնել կատարվածի առնչությամբ:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.