Իսրայելի վարչապետը գաղտնի հանդիպումներ է ունեցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ պետքարտուղարի հետ

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նոյեմբերի 22-ին գաղտնի այց է կատարել դեպի Սաուդյան Արաբիա, այնտեղ մասնակցել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ իբն Սալմանի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ եռակողմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Yenişafak լրատվական կայքը՝ վկայակոչելով իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելի` «արաբական երկրների հետ հարաբերությունների կարգավորման» գործընթացում, որը սկսվել էր Բահրեյնից և Արաբական Միացյալ Էմիրություններից, նոր կարևոր զարգացումներ են տեղի ունենում։ Իսրայելական Haaretz թերթը գրել է, որ այցի ընթացքում Նեթանյահուին ուղեկցել է իսրայելական հատուկ ծառայությունների (Mosad) տնօրեն Յոսի Կոենը: Ըստ Haaretz-ի, Նեթանյահուն մասնավոր ինքնաթիռով կարճատեւ այց է կատարել Սաուդյան Արաբիայի Կարմիր ծովի ափին գտնվող Նեոմ քաղաք: Նախկինում հայտարարվել էր, որ Մուհամմադ Սալմանն ու Պոմպեոն հանդիպում են ունեցել հենց այս քաղաքում։ Կատարվածի վերաբերյալ Նեթանյահուի գրասենյակը դեռևս պաշտոնական մեկնաբանությամբ հանդես չի եկել։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.