Էրդողանը փորձում է իր երկրում մշտական տնտեսական ճգնաժամի համար ժամանակավոր լուծումներ գտնել․ Modern Diplomacy

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ֆինանսների և էկոնոմիկայի ոլորտում կադրային փոփոխությունները վկայում են երկրում մշտական տնտեսական ճգնաժամին լուծումներ գտնելու համար իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա ներսում աճող քաղաքական ճնշման մասին: Այս մասին Modern Diplomacy կայքում գրում է անկախ լրագրող Արմեն Տիգրանակերտը։

Հոդվածագրի խոսքով՝ Էրդողանի վերջին քայլերն, ըստ էության, վերջին երկու տարվա ընթացքում նրա տնտեսական քաղաքականության տապալման ճանաչումն է, ինչը Էրդողանին ստիպել է վերանայել իր դրամավարկային քաղաքականությունը։

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայի ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքն անսպասելիորեն հրաժարական էր տվել։

«Առողջական նկատառումներից ելնելով՝ ես որոշում եմ կայացրել հինգ տարի պաշտոնավարելուց հետո չշարունակել նախարարի իմ պարտականությունները»,- նշել էր Ալբայրաքը։

Հիշեցնենք, որ աշխարհահռչակ հայազգի տնտեսագետ, Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Տարոն Աճեմօղլուն Թուրքիայի «Որակի ասոցիացիայի» կազմակերպած 29-րդ կոնգրեսին իր ելույթում մեկնաբանել է Թուրքիայի տնտեսական վիճակը` հայտարարելով, որ «Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ական թվականներին»:

«Թուրքիան այժմ ավելի վատ վիճակում է, քան 2000-ական թվականներին: Կոռուպցիան սկսել է աճել»,-հայտարարել է պրոֆեսորը:

Աճեմօղլուն նշել է, որ ներկայում փոխառության ժամկետների կրճատման պատճառով Թուրքիայի ղեկավարությունը դժվարանում է գումար հայթայթել թե՛ երկրի ներսում, թե՛ արտերկրում:

«Իմ խնդիրը վատատեսական պատկեր ստեղծելը չէ, այլ ցույց տալը, որ Թուրքիայի խորքային խնդիրները նախկինի համեմատ էլ ավելի են խորացել: Ինչպե՞ ս ենք նոր ճանապարհի վրա դուրս գալու»,-նշել է տնտեսագետը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.