Ավտովթար Մեղրի-Երևան ավտոճանապարհին

Նոյեմբերի 23-ին, ժամը 15։17-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Մ․, ծնված 1988 թ.) և «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Սամվել Ս․), ինչի արդյունքում Արտյոմ Մ․-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածը տեղի ուժերով տեղափոխվել է Մեղրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.