Իրանի ներկայությունը Սիրիայում խորհրդատվական է. ԱԳՆ ներկայացուցիչ

Իրանը կտապալի Սիրիայում իրանական դերակատարությանը «վնասելու» ցանկացած փորձ Իսրայելի կողմից: Ինչպես փոխանցում է Reuters գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթեբզադեն:

Վերջինս այս հայտարարությամբ հանդես է եկել Իսրայելի կողմից Սիրիայում բանակային ուժերի և երկրում իրանական ուժերի թիրախների դեմ ավիահարվածներ իրականացնելուց հետո:

Իսրայելը, որն Իրանը դիտարկում է որպես մեծագույն վտանգ իր անվտանգության նկատմամբ, պարբերաբար հարձակումներ է իրականացնում Իրանի կողմից աջակցություն ստացող ուժերի թիրախների դեմ Սիրիայում:

«Իսրայելական ռեժիմը քաջատեղյակ է, որ խփել-փախչելու ժամանակաշրջանն ավարտվել է, այդ իսկ պատճառով նրանք զգուշություն են դրսևորում»,- շեշտել է Խաթեբզադեն: Իրանը հերքում է Սիրիայում ռազմական ուժեր ունենալու փաստը:

«Իրանի ներկայությունը Սիրիայում խորհրդատվական է և բնական: Եթե ինչ-որ մեկը փորձի խաթարել այդ իրողությունը, մեր պատասխանը կործանիչ կլինի»,- ասել է Խաթեբզադեն:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.