Էրդողանը ցանկանում է վերանայել 1791 թ. Յասիի պայմանագիրը և դարձյալ տիրանալ Ղրիմին

Թուրքիան և Կիևը համատեղ կարտադրեն Bayraktar TB-2 անօդաչու թռչող սարք, որը կարող է կիրառվել Դոնբասում` ռազմական գործողություններում՝ հաշվի առնելով Ղարաբաղում պատերազմի փորձը, որտեղ անօդաչուների դերի թերագնահատումը թանկ նստեց հայերի վրա. նշում է ռուս քաղաքագետ Բորիս Ռոժինը։

Թուրքիան շահարկում է Ղրիմի թաթարների թեման, որոնց մեջլիսը Ռուսաստանի Դաշնությունում արգելված է: Թուրքիան իրեն դիրքավորում է որպես «նեղացած մուսուլմանների» հովանավոր սուրբ: Թուրքերը չափազանցնում են Յասիի պայմանագրի վերանայման թեման, համաձայն որի՝ Օսմանյան կայսրությունը 1787-1791 թվականների պատերազմից հետո դուրս էր մղվել Հյուսիսային Սևծովյան շրջանից և Ղրիմից:

 
 

«Էրդողանը հայտարարել է` «Ղրիմը Ուկրաինա է»: Թուրքիան կմեծացնի իր գործունեությունը Ուկրաինայում, ինչը կազդի Ղրիմի իրավիճակի և Դոնբասում պատերազմի վրա: Սևծովյան նավատորմի ուժեղացումը կապված է Ղրիմը Ուկրաինայից պաշտպանելու և թուրքերի կարողությունների աճը հավասարակշռելու հետ: Արդիական է ուժերի ուժեղացումը, հակաօդային պաշտպանության համակարգերի, էլեկտրոնային պատերազմների ուժեղացումը Հարավային ռազմական օկրուգի պատասխանատվության տարածքում, Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ԼԴԺՀ-ում: Էրդողանի ճանապարհը հանգեցնում է պատերազմների, ներառյալ` Ռուսաստանի Դաշնության սահմաններում: Էրդողանի հետ գործարքների օգուտներն այլևս չեն գերազանցում նրա ռազմական արկածախնդրությունների հետևանքները», – գրում է Ռոժինը։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.