Արմեն Ջիգարխանյանի թատրոնը ցանկանում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնում նշանակել դերասան Սերգեյ Գազարովին

Մոսկվայի Արմեն Ջիգարխանյանի անվան դրամատիկական թատրոնի աշխատակազմը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է ընդունել դիմել մայրաքաղաքի մշակույթի հարցերով վարչությանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում հայազգի դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու մասին: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով թատրոնի ներկայացուցչին:

«Ժողովի ժամանակ աշխատակազմը միաձայն որոշում է կայացրել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում դերասան և ռեժիսոր Սերգեյ Գազարովին նշանակելու խնդրանքով դիմել մշակույթի հարցերով վարչություն»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.