Փչացած հարաբերություններն այլևս չես փչացնի. Պուտինը՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև առկա փոխհարաբերությունների մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գնահատել է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև ներկայիս հարաբերությունները և կանխատեսել դրանց վատթարացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Փչացած հարաբերություններն այլևս չես փչացնի: Դրանք արդեն փչացած են»,- «России 1»-ի եթերում ասել է երկրի նախագահը:

ԱՄՆ-ում նոյեմբերի 3-ին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ: Հիմնվելով ունեցած տվյալների վրա՝ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները ընտրություններում հաղթող են հայտարարել Դեմոկրատական կուսակցության թեկնածու Ջո Բայդենին: Միևնույն ժամանակ, երկրի գործող նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է իր հաղթանակը ապացուցելու համար դատարան դիմել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.