4 միլիարդ 377 միլիոն դրամի արտոնություն՝ ռազմական դրության պայմաններում

Սեպտեմբերի 27-ից Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և այդ օրվանից մինչև այսօր, երբ պատերազմն ավարտվել է արդեն, 10 օր է, Հայաստանի կառավարությունը չի գումարել որևէ նիստ, սակայն կառավարության կայքում հրապարակվում են ընդունված որոշումներ։

Նոյեմբերի 19-ին կառավարության հերթական նիստի օրն էր, սակայն նիստ այդպես էլ չկայացավ, բայց կայքում դարձյալ հրապարակվեցին որոշումներ և, ի տարբերություն նախորդող 50 օրերի, երբ գործադիրի կայացրած որոշումների մեծ մասը վերաբերում էր 2020 թվականի բյուջեի փոփոփոխություններին, պատերազմի ավարտից հետո կառավարությունն ընդունել է որոշումներ, որոնք վերաբերում են մի շարք ընկերությունների հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելուն։

 

Մասնավորպես՝ 3 միլիարդ 640 միլիոն 300 հազար դրամի հարկային արտոնություն է ստացել «Օվալ Պլաստիկ» ընկերությունը։

Կառավարությունը բավարարել է այս ընկերության ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) նյութերը մաքսատուրքից ազատելու մասին։

Նշենք, որ ընկերությունն արտադրում է մեկանգամյա օգտագործման պլաստմասսե տարաներ և այլ ապրանքատեսակներ (պոլիէթիլենային փաթեթներ, պլաստիկ շշեր, արկղեր, դույլեր և մի շարք այլ պարագաներ):

Արտոնություն ստացած հաջորդ ընկերությունը «Ալֆառենեսանս» ընկերությունն է, որը զբաղվում է ներքնակների արտադրությամբ։

Թե այս ընկերությունը որքան մաքսային արտոնություն է ստացել, Կառավարության ընդունած որոշման մեջ նշված չէ։

Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 115 միլիոն 660 հազար դրամ և 146 միլիոն 160 հազար դրամի մաքսատուրքից ազատված հաջորդ ընկերությունը «Մարտին Սթար»-ն է։

Այս ընկերությունը հիմնադրվել է 2007թ․ և զբաղվում է սննդամթերքի արտադրությամբ։

475 միլիոն դրամ մաքսային արտոնություն էլ ստացել է «ՌՈԶ ՖԻԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որը զբաղվում է հոլանդական սպիտակ և գունավոր վարդերի ծիլերի ներմուծմամբ։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.