«Պուտինը Շոյգուի օգնությամբ կանխել է Ռուսաստանում պետական հեղաշրջման փորձը»․ ռուս տնտեսագետ

Հայտնի ռուս տնտեսագետ Միխայիլ Խազինը հայտնել է, որ դեռևս այս տարվա գարնանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում պետական հեղաշրջման փորձ է կանխել։ Իսկ այդ հարցում նրան օգնել է ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն։

 

Տնտեսագետ Միխայիլ Խազինը Царьград ТВ-ի եթերում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հիվանդության մասին բրիտանական և ամերիկյան պարբերականներում հրապարակվող նյութերը, ինչպես նաև սպասվող պաշտոնանկությունների մասին ասեկոսեները կապել է քաղաքական մեծ խաղի հետ: Ընդ որում, տնտեսագետի կարծիքով՝  այդ  խաղը վարում է հենց Պուտինը՝ իր շրջապատում դավաճաններին բացահայտելու համար։

Միխայիլ Խազինը նաև նշել է, որ Պուտինը փորձում է ազատվել այսպես կոչված «լիբերալ տնտեսական բլոկից»։ Այս խմբի անդամների թվում են նաև Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան և Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Խազինի կարծիքով՝ Պուտինի քաղաքական մեծ խաղը կավարտվի «էլիտաների զտմամբ»։

Տնտեսագետը նաև վստահեցրել է, որ գարնանը Պուտինը ՊՆ նախարար Շոյգուի հետ կարողացել է պետական հեղաշրջման փորձ կանխել։

«Կարծում եմ, որ ապրիլին և մայիսին պետական հեղաշրջման փորձ է եղել»,- ասել է նա՝ հրաժարելով նշել «հակապուտինյան սխեմայի մասնակիցների անուները»։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.