New England Patriots-ի գլխավոր մարզիչը հայերի դեմ հարձակման պատճառով ԱՄՆ-ին կոչ է արել քայլեր ձեռնարկել ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի

Ամերիկյան New England Patriots ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Բիլ Բելիչիկը կոչ է արել ԱՄՆ-ին քայլեր ձեռնարկել Ադրբեջանի և Թուրքիայի դեմ Հայաստանի վրա հարձակում գործելու համար, գրում է thehill.com կայքը: 

«Հույս ունեմ, որ մեր երկիրը հայերի դեմ մահացու հարձակման համար քայլեր կձեռնարկի Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ: Տեսել ենք, որ երբ նմանատիպ մարդասիրական ճգնաժամերը, նման էթնիկ զտումներն անպատիժ են մնում, նորից կրկնվում են: Հույս ունեմ, որ կկարողանանք վերջ տալ դրան»,- մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է մարզիչը:

Աղբյուրը մանրամասնում է, որ Բելիչիկը նաև հոկտեմբերին է աջակցություն հայտնել հայերին՝ ֆուտբոլային ակումբի ղեկավար Պերճ Նաջարյանի ինստագրամյան էջում հրապարկված տեսանյութում մեկնաբանելով տեղի ունեցող իրադարձությունները: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.