Հունաստանը և ԱՄԷ-ն քննադատել են Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ պահվածքը

Հունաստանը և Արաբական Միացյալ Էմիրությունները քննադատել են Արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի ագրեսիվ պահվածքը, հաղորդում է The Greek City Times-ը:

 

«Հունաստանը և ԱՄԷ-ն դատապարտում են Թուրքիայի կողմից Հունաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանության և ինքնիշխան իրավունքների խախտումը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում այդ երկրի ագրեսիվ պահվածքը», - ասված է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի և էմիրության գահաժառանգ արքայազն Շեյխ Մուհամեդ բեն Զաիդ Ալ Նահյանի համատեղ հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև նշվում է, որ «երկու կառավարությունները կոչ են անում Թուրքիային հարգել միջազգային իրավունքը և անհապաղ դադարեցնել բոլոր անօրինական և սադրիչ գործողությունները»։


Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.