«Սիրիայից ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են, խոսակցություններ կան, որ այնտեղ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու»․ ամերիկացի լրագրող

Ամերիկացի անկախ լրագրող Լինդսի Սնելը, որը ակտիվ լուսաբանում էր արցախյան վերջին պատերազմն ու ուշագրավ բացահայտումներ անում Թուրքիայի միձոցով Ադրբեջան ուղարկված ահաբեկիչ-վարձկանների մասին, իր թվիթերյան էջում հաղորդել է, որ Սիրիայից ԼՂ հակամարտության գոտի տեղափոխված ահաբեկիչները մինչև այժմ շարունակում են Ադրբեջանում մնալ:

«Լսել եմ, որ Սիրիայից ուղարկված բոլոր վարձկանները դեռ Ադրբեջանում են (բացառությամբ մեկ ամիս առաջ ուղարկված 700-ի): Նաև խոսակցություններ եմ լսել, որ դեռ ավելի մեծ թվով զինյալներ են ուղարկվելու․ չգիտեմ, թե ինչու, սպասում եմ մանրամասների։ Ենթադրվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը կցանկանան, որ վերջիններս արագ հեռանան տարածքից, որպեսզի շարունակեն հերքել նրանց ներկայությունը, սակայն գուցե այդպես չէ»,- գրել է Սնելը:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.