Գերմանիայի խորհրդարանում կքննարկվի թուրքական ազգայնամոլ «Գորշ գայլեր» շարժման արգելքը

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած դեպքերից հետո Գերմանիան պատրաստվում է արգելել թուրքական պետության ազգայնամոլ «Գորշ գայլեր» շարժումը։ Նոյեմբերի 19-ին Բունդեսթագում ընդդիմադիր և իշխանական կուսակցությունները քննարկելու են շարժման դեմ օրենքի մի շարք նախագծեր։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Hawarnews»-ը, ազգայնամոլ կազմակերպությունների գործունեությունը արգելելու համար Բունդեսթագ է ներկայացվել օրենքի երկու նախագիծ։ Օրենքի նախագծերից մեկը ներկայացրել է Ձախակողմյան կուսակցությունը, իսկ մյուսը` Կանաչների կուսակցությունն ու Ազատ Դեմոկրատները։ 

Գերմանիայում կառավարությունը ձևավորած Քրիստոնեական միություն կուսակցությունը, Սոցիալ-դեմոկրատների կուսակցությունը, ինչպես նաև  Կանաչների կուսակցությունը և Ազատ դեմոկրատներ կուսակցությունը աջակցություն են հայտնել երկրորդ օրինագծին։

Վերջերս Ֆրանսիայում տեղի ունեցած իրադարձությունները ստիպել են Գերմանիային լուրջ քայլեր ձեռնարկել «Գորշ գայլեր»-ի դեմ` նաև հաշվի առնելով, որ ամենաշատ թուրք ազգայնամոլական կազմակերպությունները գտնվում են հենց Գերմանիայում։ 

Գերմանիայում գործում է շուրջ 170 ազգայնամոլական կազմակերպություն, իսկ դրանց անդամների թիվը հասնում է շուրջ 10 հազարի, որը շուտով կարող է գլխացավանք դառնալ Գերմանիայի համար։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.