Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ հետ, գործող իշխանության դեպքում դա ահնար է. Եթքին

Լրագրող, գրող Մուրադ Եթքինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` նոյեմբերի 17-ի հայտարարություններին առ այն, որ Թուրքիան իրականացնելու է բարենորոգումների նոր ծրագիր: Ինչպես հայտնում է թուրքական «Դեմոկրատ հաբերը», Եթքինը, ով Էրդողանի հայտարարությունները համարում է կեղծ, մասնավորապես նշել է. «Էրդողանը բարենորոգումների մասին հայտարարություններն արել է ցուցադրաբար, այսինքն` նրա խոսքերը անկեղծ չեն»:  

Եթքինը նաև մեջբերում է հետազոտող Իբրահիմ Ուսլուի խոսքերը, ով որոշ ժամանակ առաջ եղել է Էրդողանի շրջապատում գտնվող մարդկանց ցուցակում: Նա նոյեմբերի 18-ին «Գազեթե Փենջերե»-ում գրված իր հոդվածում ևս նշել է, որ Էրդողանի բարենորոգումների նկատմամբ կա անվստահություն: Նա նաև գրել է, որ առաջին հերթին պետք է «ընդունել սեփական սխալները», ինչից հետո «ապացուցել ընտրողնեերին, որ այդ սխալներից դասեր են քաղվել»՝ նկատի ունենալով Էրդողանին և նրա վարչակազմը:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, Եթքինը խոսում է նաև Էրդողանի այն հայտարարության մասին, թե «աշխարհը փոխվում է»: Ըստ նրա, Էրդողանը նկատի չունի միայն կորոնավիրուսային համավարակը, այլ ԱՄՆ նոր նախագահ Բայդենի ընտրությունը: «Էրդողանը հույս ունի բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ, սակայն գործող իշխանության դեպքում դա ահնար է անել: Թուրքիային անհրաժեշտ են ուժեղ խորհրդարան, անկախ դատական համակարգ և անկախ մամուլ»,- հավելել է նա: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.