Բաժին : Մշակույթ
«Վերջին հոսպիտալացումից կարճ ժամանակ առաջ». Արմեն Ջիգարխանյանի որդին դերասանի վերջին օրերի լուսանկարներից է հրապարակել (լուսանկար)
Խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի որդեգիր տղան՝ Ստեփան Ջիգարխանյանը, իր ինստագրամյան էջի Story բաժնում դերասանի վերջին լուսանկարներն է հրապարակել:
Լուսանկարում դերասանը պատկերված է երկրորդ կնոջ՝ Տատյանա Վլասովայի հետ:
«Վերջին հոսպիտալացումից կարճ ժամանակ առաջ»,-լուսանկարին կից նշել է Ստեփանը:
Հիշեցնենք, որ Արմեն Ջիգարխանյանը կյանքից հեռացել է լույս նոյեմբերի 14-ին՝ 85 տարեկանում:
Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:
Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:
Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել: