Սյունիքում Mercedes-Benz-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան տուժածներ

Նոյեմբերի 16-ին, ժամը 16։19-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:

Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վարդան Հ․, ծնված 1976 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել։ ՃՏՊ-ի հետևանքով ուղևորներ Մարտիկ Մ․-ն (ծնված 1974 թ․) և Դանիել Մ․-ն (ծնված 2001 թ․) հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.