Արմեն Ջիգարխանյանը հսկայական տաղանդի, հմայքի տեր անձնավորություն էր. Գորբաչով

Դերասան Արմեն Ջիգարխանյանը հսկայական տաղանդի, հմայքի տեր անձնավորություն էր և «լեգենդար» աշխատասիրություն ուներ, նրա կյանքը հեշտ չի եղել, սակայն դժվարությունները միայն կոփել են նրան: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

 

«Նա խելացի և բարի մարդ էր, մեծ տաղանդի և հմայքի տեր»,- ընդգծել է Գորբաչովը: Վերջինս հավելել է, որ ինչպես իր ողջ սերունդը, Ջիգարխանյանը վաղ մանկության տարիներին զգացել է պատերազմի դժվարություններն ու դրա հետևանքները: «Նա դարձել է իր գործի բարձրագույն պրոֆեսիոնալներից մեկը, նրա աշխատունակությունն ուղղակի լեգենդար էր»,- շեշտել է գործիչը:

«Նրան անվանում են նշանավոր խորհրդային, ռուս և հայ դերասան, սակայն Արմեն Ջիգարխանյանը եղել և մնում է մեր ընդհանուր մշակութային ժառանգությունը»,- նշել է Գորբաչովը՝ հավելելով, որ իրենք լավ ընկերներ են եղել, թեև վերջին տարիներին հաճախ չեն հանդիպել:

 

ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը մահացել է շաբաթ գիշեր 85 տարեկան հասակում: 

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.