Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

85 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը. այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: 

Նշվում է, որ դերասանը մահացել է լույս նոյեմբերի 14-ը: 

«Այսօր գիշերը վշտալի տեղեկություն ստացանք: Կյանքից հեռացել է անվանի դերասան և առաջնորդ, իր անունը կրող թատրոնի ղեկավար Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը»,- տեղեկացրել է գործակալության զրուցակիցը:

Հայտնի է, որ 2019 թվականի ամռանը Ջիգարխանյանը պլանային հետազոտությունների նպատակով հոսպիտալացվել էր՝ չնայած, որ լրատվականները հայտնում էին նրա ծանր վիճակի մասին: Իսկ 2018 թվականին նա հինգ անգամ հոսպիտալացվել է:

Արմեն Բորիսի Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին՝ Երևանում: Նա ՀՍՍՀ երկու պետական մրցանակների դափնեկիր է, Մոսկվայի դրամատիկական թատրոնի հիմնադիրներից մեկը, դրա տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը:

Ջիգարխանյանը ԽՍՀՄ ամենաշատ նկարահանվող դերասաններից է եղել, կինոյում և հեռուստաֆիլմերում նա ավելի քան 250 կերպար է մարմնավորել:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.