Ծնվեց երգչուհի Լիլուի երկրորդ երեխան

Նոյեմբերի 11-ին երգչուհի Լիլուն երկրորդ անգամ մայրացավ: Նա այդ մասին իր հետևորդներին հայտնեց այսօր ինստագրամի իր էջում հրապարակելով փոքրիկ դստեր և ամուսնու` Արկադի Վարդանյանի համատեղ լուսանկարը հիվանդանոցից։

Նկարին կից նա գրել է. «11.11.20: Բարի գալուստ, Մարիա»:

Լիլուի ամուսինը իր ինստագրամյան էջում ևս գրություն է կատարել՝ հրապարակելով դստեր հետ լուսանկարը. «Իմ թագուհի Մարիա։ Շնորհակալ եմ, Տեր Աստված, շնորհակալ եմ, իմ սեր»։

Նշենք նաև, որ Լիլուի առաջնեկը տղա է, որի անունն է Ռոբերտ: Հավելենք նաև, որ երկար ժամանակ է, ինչ երգչուհին բնակվում է ԱՄՆ-ում՝ Լոս Անջելեսում:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.