Երևան-Մեղրի ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին․ վարորդը և ուղևորները հոսպիտալացվել են

Նոյեմբերի 6-ին, ժամը 09:17-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ կանաչ շենքի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 137-րդ կմ-ին «Mercedes-Benz C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Նարեկ Ա․, ծնված 1996 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին։

 

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորներ Նելլի Հ․-ն (ծնված 1994 թ․), Արմինե Գ․-ն (ծնված 1976 թ․) հոսպիտալացվել են Վայքի ԲՄ, որտեղ բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ ուղևորներինը՝ բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան տեղափոխել ավտաքարշակի վրա:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.