Խոշոր ավտովթար` Երևանում. կա 9 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:20-ի սահմաններում Արշակունյաց պողոտա-Քրիստափոր փողոցի խաչմերուկում՝ Շենգավիթ վարչական շրջանի դատարանի հարևանությամբ, բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Դավիթ Ասատրյանի վարած BMW X5 մակնիշի 05 QQ 022 համարանիշի և Երևանի բնակիչ, 60-ամյա Աղվան Իսկանդարյանի վարած ГАЗ 322132 մակնիշի 28 58 Տ համարանիշի թիվ 20 երթուղին սպասարկող մարդատար ГАЗель-ը:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 9 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր բժշկական կենտրոններ:

Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են տեղափոխել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մի քանիսն էլ տեղափոխվել են քաղաքացիների կողմից:

Ոստիկասնությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.