Ավտովթար՝ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին. կան տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 14:53-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

 

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Renault» (վարորդի անձը պարզել չի հաջողվել), «BMW» (վարորդ՝ Հովհաննես Ա․) և «Mercedes» (վարորդ՝ Վահան Վ․) մակնիշների ավտոմեքենաները։

 

Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Renault» և «Mercedes» մակնիշների ավտոմեքենաների վարորդներին և մեկ ուղևորի։ Տուժածները հոսպիտալացվել են Էջմիածին քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փակաները:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.