Ավտովթար է տեղի ունեցել Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին․ կան զոհեր և տուժածներ

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18։38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Զորավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա զոհ և տուժածներ։

 

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C» (վարորդ՝ Արամայիս Դ․, ծնված 1960 թ.) և «Lexus» (վարորդի անձը պարզել չի հաջողվել) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները տեղում մահացել են:

 

Փրկարարները «Mercedes C» մակնիշի ավտոմեքնայի ուղևոր Գարեգին Դ․-ին և «Lexus» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Շիրակ Ա․-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։ Գարեգին Դ․-ն հոսպիտալացվել է Երևան քաղաքի «Արմենիա» ՀԲԿ, իսկ Շիրակ Ա․-ն ՝ Աստղիկ ԲԿ:

Փրկարարները Արամայիս Դ․-ի և անձը չպարզված  վարորդի դիերը մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Մեկնաբանություններ
Լրահոս
Loading...
End of content.
No more posts to load.